Բաժիններ՝

Ոչ բլոկային կարգավիճակը չի նպաստի Ուկրաինայում քաղաքական իրավիճակի կայունացմանը. Մատվիենկո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը չի նպաստի երկրում քաղաքական իրավիճակի կայունացմանը.

«Դա հերթական հապճեպ, սխալ որոշումն է, որն ընդունել են կիևյան իշխանությունները: Իսկ եթե հաշվի առնենք, որ այն ընդունվել է մի շարք պատգամավորների կողմից հակառուսական նման հայտարարությունների ֆոնին, ապա դա պարզապես առաջացնում է վրդովմունք, ափսոսանք:

Ռուսաստանը հաստատապես չի սպառնում Ուկրաինայի անվտանգությանը: Եվ սա տեղի է ունենում այն ամենից հետո, ինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ողջ տարիներին տնտեսական աջակցության, սոցիալական կայունության համար արել է (Ռուսաստանը), ինչը չի արել ու չի անում որևէ պետություն»:

Մատվիենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչի մասին հայտարարել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու արևմտյան մի շարք քաղաքական գործիչներ. «ՆԱՏՕ-ին անդամակցելը երկար, ոչ հեշտ ճանապարհ է և իմ կարծիքով՝ գործնականում իրատեսական չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031