Բաժիններ՝

Իրանում մեկնարկել են բոլոր զորատեսակների մասնակցությամբ մասշտաբային զորավարժությունները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը սկսել են «Մուհամմեդ – Ալլահի պատգամաբեր» բանակային մասշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում են բոլոր զորատեսակները:

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ զորավարժությունների առաջադրանքը բանակի, ավիացիայի ու նավատորմի միջև փոխգործակցության ու զորքերի կառավարման կատարելագործումն է:

Զորավարժությունների ցամաքային շրջանի տարածքը հասնում է 43.000 քառակուսի կիլոմետրի, իսկ ծովում այն ընդգրկում է ռազմավարական կարևորության Հորմուզի նեղուցի ջրատարածությունն ու Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը (ընդհանուր՝ 2.2 միլիոն քառակուսի կիլոմետր):

Կարևոր դեր է վերապահված մարտական ավիացիային, որին հանձնարարվել է օդային աջակցություն ապահովել զորավարժությունում ներգրավված զորքերին:

Զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի դեկտեմբերի 25-26-ին, ցամաքում՝ Սիսթան ու Բելուջիստան և Հորմուզգան նահանգներում: Պլանավորված է փորձարկել նոր զինատեսակներ, մասնավորապես կապի պաշտպանված միջոցներ ու ռազմական տեխնիկա: Զորավարժությունները կավարտվեն դեկտեմբերի 31-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031