Բաժիններ՝

Զախարչենկոն հայտարարել է, որ ականատես է եղել Դոնեցկի մարզում մալայզիական օդանավի կործանմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ ականատես է եղել հուլիսի 17-ին «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-777» ընկերության կործանմանը.

«Ես տեսել եմ, թե ինչպես է տեղի ունեցել: Եղել է երկու ինքնաթիռ, ու եղել է «Բոինգը»: Հետո երկու ինքնաթիռները հեռացան, իսկ «Բոինգը» ընկավ: ԴԺՀ-ն ինքնաթիռը չի կործանել երկու պատճառով: Նախևառաջ մենք մարդ ենք և ոչ թե գազան, և երկրորդ՝ այդպիսի տեխնիկական միջոցներ չենք ունեցել»:

Զախարչենկոն հայտարարել է, որ իր մատնանշած ինքնաթիռները եղել են ուկրաինական ինքնաթիռներ՝ ընդգծելով, որ կան տասնյակ ականատեսներ, որոնք տեսել են նույն բանը:

Հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում կործանվեց Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող մալայզիական օդանավը, ինչի հետևանքով զոհվեցին նրանում գտնված բոլոր 298 անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս