Բաժիններ՝

Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանի տնտեսությունը կշահի ԵՏՄ-ի գործարկումից

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստացել է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի տնտեսությունը ձեռք բերի հավելյալ առավելություններ 2015 թվականի հունվարի 1-ին ԵՏՄ-ի գործարկումից հետո:

Մեդվեդևն այդ մասին հայտարարել է այս տարի Ռուսաստանի կառավարության վերջին նիստի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մեդվեդևը հիշեցրել է, որ լիազորությունների մի մասն արդեն իսկ անցել է Եվրասիական հանձնաժողովին ու իրականացվելու է ԵՏՄ-ի վերազգային մակարդակով.

«Սակայն մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի մեր հնարավորություններն ու մեր տնտեսությունը չտուժեն դրանից և փոխարենը ստանան հավելյալ առավելություններ: Պետք է նաև աշխատանքներ իրականացնել Միության գծով գործընկերների ու ՇՀԿ-ի, BRICS-ի գծով մերձակա միջազգային գործընկերների ու մի շարք այլ երկրների հետ»:

ԵՏՄ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Հունվարի 2-ից նրանց միանում է Հայաստանը: Պլանավորված է, որ մայիսին ԵՏՄ-ին կմիանա Ղրղզստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031