
Մենք մեր սահմաններին Ռուսաստանի ակտիվացմանը հետևում ենք ողջ լրջությամբ. Ռինկևիչս

Delfi պարբերականի փոխանցմամբ՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ ներկայումս Բալթյան ատարածաշրջանում նկատվում է անվտանգության շուրջ տիրող իրավիճակի վատթարացում, սակայն տվյալ ուղղությամբ ռուսական ակտիվությունը նկատելի է դեռևս 2008 թվականից.
«Ներկայումս մենք նկատում ենք մեր տանը՝ Բալթյան տարածաշրջանում, իրավիճակի լրջագույն վատթարացում: Սակայն այն դիտարկվում է վերջին տարիների ընթացքում. Ռուսաստանը 2008 թվականից ընդլայնում է իր մարտական ինքնաթիռների ակտիվությունը: Դա այս տարվա նորույթը չէ:
Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իր բանակն արդիականացնում է ինչպես մեր սահմաններին, այնպես էլ՝ Կալինինգրադի մարզում: Մենք այդ ամենին վերաբերվում ենք ողջ լրջությամբ, սակայն խուճապի չենք մատնվում: Չկա դրա անհրաժեշտությունը, որովհետև անհրաժեշտության դեպքում մեր ՊՆ-ը կդիմի ՆԱՏՕ-ին՝ անվտանգության հավելյալ միջոցների համար»: