
Ռուսաստանի կառավարությունը կքննարկի Մեծամորի ատոմակայանի կարիքների համար 270 միլիոն դոլար հատկացնելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունն այսօր քննարկելու է Հայաստանին 270 միլիոն դոլարի վարկ տրամադրելու հարցը՝ ատոմակայանի աշխատանքների ժամկետի երկարաձգումը ֆինանսավորելու համար: Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Դեկտեմբերի 20-ին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր:
Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է այն վարկի հաշվին, որը Ռուսաստանին հատկացնելու է Հայաստանին: Խոսքը գնում է ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 15 տարով երկարաձգելու մասին: Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը սպառվում է 2016 թվականի սեպտեմբերին: