ԵՄ-ն ԱՄՆ-ի ճնշման ներքո է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Լավրով
Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսասանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ ճնշման է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից.
«Եվրոպական բազմաթիվ երկրները շատ զուսպ են գտնվել պատժամիջոցների անգամ առաջին ալիքի հանդեպ: Սակայն արդեն որևէ գաղտնիք չկա, որ հենց ամերիկացիներն են ողջ ԵՄ-ին հարկադրել՝ ենթարկվելու համար իրենց պահանջներին: Այդ մասին ուղիղ, առանց ամաչելու հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ մի քանի ամիս առաջ ելույթ ունենալով ամերիկյան համալսարաններից մեկում»:
Լավրովը կանխատեսումներ չի արել 2015 թվականին նոր պատժամիջոցների սահմանման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակելու է զբաղվել իր տնտեսությամբ: Նա հավելել է, որ իրենք շարունակելու են ընդլայնել իրենց տնտեսական կապերը համայն աշխարհում:
Ուկրաինայի հակամարտության հետ կապված՝ Լավրովը հույս է հայտնել, որ կողմերը կպահպանեն մինսկյան պայմանավորվածությունները: Նա նկատել է, որ միջադեպերի քանակը լուրջ անկում է ապրել, զոհեր չեն գրանցվում՝ բացառությամբ հատուկենտ դեպքերի, և արդեն մեկնարկում է ծանր սպառազինությունը հետ քաշելու գործընթացը: