Բաժիններ՝

Ռուսաստանի անվտանգությունը չի տուժի ՆԱՏՕ-ի հետ չհամագործակցելուց. Անտոնով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն այսօր հայտարարել է, որ   ՆԱՏՕ-ի կողմից ռազմական համագործակցությունը միակողմանի դադարեցումը որևէ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի ռազմական անվտանգության վրա.

«ՆԱՏՕ-ի երկրների հետ ռազմական համագործակցության դադարեցումը որևէ խնդիր չի առաջացնի Ռուսաստանի ռազմական անվտանգության համար: Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են յուրաքանչյուր պարագայում ապահովել Ռուսաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Անտոնովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն ընդհանուր բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման համար պահանջվում են համատեղ ջանքեր. «Մեզ համար ընդհանոր խնդիր է ահաբեկչության դեմ պայքարը, սակայն դրանից ամենակարևորն այն է, որ ահաբեկիչների ձեռքը չընկնի զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ), և կարևոր չէ, թե որտեղ տեղի կունենա դա»:

Անտոնովն ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանի ու ծովահենության դեմ պայքարի հարցերում դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031