Նազարբաևը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրենքը: Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
Ավելի վաղ Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը հայտարարել է, որ Ղազախստանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 7.7 միլիոն դոլար: