Բաժիններ՝

Ընդդիմության առաջնորդները փորձել են սպանել ինձ. Յանուկովիչ

Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկիրը լքելու որոշումը կապված է եղել նրա հետ, որ ընդդիմության առաջնորդները  փորձել են սպանել իրեն.

«Նրանք պարզապես չեն որոշել դա, նրանք դրա համար ձեռնարկել են ամեն բան: Իմ շարասյունը մի քանի անգամ գնդակոծվել է: Անվտանգության աշխատակիցներից մեկը վիրավորվել է: Հենց դրա համար էլ ինձ անհրաժեշտ էր տեղափոխվել այնտեղ, ուր ուժայինները դեռ շարունակում էին հավատարիմ գտնվել երդմանը՝ ենթարկվելով գլխավոր հրամանատարին:

Նրանք ունեին մեկ ելք. գտնել սահմանադրական 4 եղանակներից մեկով ինձ իշխանությունից հեռանցելու տարբերակը: Իմփիչմենթով չստացվեց անել դա: Իրատեսական չէր ինձ անգործունակ ճանաչելը, երբ ես ողջ և առողջ եմ: Մնացել էր ևս երկու եղանակ. կամավոր հրաժարական կամ մահ:

Ընդդիմության առաջնորդները զանգահարեցին ինձ ու համոզում էին հրաժարական տալ: Ես կտրականապես հրաժարվեցի: Դրանից հետո սկսվեցին կոնկրետ գործողությունները, որոնք սպառնալիքներ էին պարունակում ինձ ու ինձ ուղեկցող մարդկանց համար: Իմ ստացած տեղեկատվությունից և որ ամենագլխավորն է՝ մահափորձերի միջոցով ես հստակ հասկացա, որ որոշել են սպանել ինձ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031