Բաժիններ՝

2016 թվականին Ռուսաստանի ռազմածովային ուժերը կհամալրվեն ստորջրյա մարտական ռոբոտներով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական մարտական ստորջրյա ռոբոտների մշակումը կավարտվի 2016 թվականին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունում լրատվամիջոցի աղբյուրը:

Նրա խոսքերով՝ ստորջրյա մարտական այդ ռոբոտները կհամալրեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի կազմը և նախատեսված են լինելու հակառակորդի ավիակրային խմբավորման դեմ պայքարի համար: Աղբյուրը չի հայտնել ռոբոտների առանձնահատկությունների մասին՝ նշելով միայն, որ դրանք ունեն փոքր չափեր ու աննկատ են ռադարների համար:

Ստորջրյա մարտական ռոբոտների մշակումն ընգրկված է մինչև 2020 թվականը Սպառազինման պետական ծրագրում, որի իրագործման համար պլանավորված է ծախսել 22 տրիլիոն ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031