Բաժիններ՝

Յանուկովիչը հերքել է արտասահմանում բանկային հաշիվներ ունենալը

Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հերքել է արտասահմանում բանկային հաշիվներ ունենալու մասին տեղեկատվությունը.

«Ես արտասահմանում չունեմ և երբևէ չեմ ունեցել որևէ հաշվեհամար: Իմ փաստաբանները դիմել են աշխարհի ավելի քան 40 երկրի՝ պահանջելով հաստատել կամ հերքել իմ ակտիվների գտնվելը: Անցել են ամիսներ, սակայն որևէ երկիր չի հաստատել իմ այդօրինակ հաշիվներ ունենալու փաստը»:

Ավելի վաղ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը կալանք էր դրել Յանուկովիչի ու նրա շրջապատի՝ ավելի քան 6.2 միլիարդ գրիվնայի ու 1.8 միլիարդ դոլարի բանկային հաշիվների, արժեթղթերի ու այլ ակտիվների, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031