Բաժիններ՝

Սիրիայում մարտական ինքնաթիռ է ընկել «Իսլամական պետության» վերահսկած տարածքում. մամուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի առազմաօդային ուժերի ինքնաթիռն այսօր կործանվել է երկրի հյուսիսում գտնվող Ռաքքահ նահանգում, որը գտնվում է «Իսլամական պետություն» ծայարահեղական խմաբավորման զինյալների վերահսկողության ներքո:

Գործակալության տվյալներով՝ խոցված ինքնաթիռն ընկել է գետը, իսկ օդաչուն, ով հորդանանցի է, գերեվարվել է ահաբեկիչների կողմից: Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ «Իսլամական պետության» զինյալները մարտական ինքնաթիռը կործանել են Ռաքքահ քաղաքի օդում, ինչից հետո այն ընկել է Եփրատ գետը:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ ներկա դրությամբ հայտնի չէ, թե ում է պատկանել այդ ինքնաթիռը. Սիրիայի ռազմաօդային ուժերի՞ն, թե՞ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքին: Դամասկոսի ռազմական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031