Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել են 3 «օրենքով գողեր»

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, Մոսկվայի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ուրբաթ օրը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցից բերման են ենթարկել 3 «օրենքով գողերի»՝ 44-ամյա Դավիթ Օզմանովին (Դաթո Կրասնոդարսկի), 28-ամյա Շալվա Օզմանովին (Կուսո) և 32-ամյա Մալխազ Կոտուային (Մախո Օչամչիրսկի):

Գործակալության տեղեկություններով՝ նրանք երեքն էլ Մոսկվա են եկել Սանկտ-Պետերբուրգից՝ առաջիկայում նախատեսված գողական մեծ հավաքին մասնակցելու համար։

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ Մախո Կոտուայի մոտ, հայտնաբերվել և առգրավվել է 2.7 գրամ հերոին տեսակի թմրանյութ, որը համարվում է առանձնապես խոշոր չափ և ենթադրում է 3-ից 10 տարի ազատազրկում։ Մյուս երկուսի մոտ, որոնք Շաքրո Մոլոդոյի ազգականներն են, արգելված ոչինչ չի հայտնաբերվել և պրոֆիլակտիկ զրույցից հետո նրանք ազատ են արձակվել։

Լուսանկարում՝ Շալվա Օզմանովը, Մալխազ Կոտուան և Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկի)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս