
Պուտինը երկար ժամանակ համաձայն է եղել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելուն. Բառոզու

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է եղել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելուն:
Բառոզուի խոսքերով՝ Պուտինը ոչ միայն չի առարկել Ուկրաինայի եվրոասոցացման դեմ, և բացի այդ, Ռուսաստանի կառավարությունը հինգ տարվա ընթացքում մանրակրկիտ տեղեկատվություն է ստացել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքի մասին.
«2012 թվականի ընտրություններից հետո Պուտինը փոխվել է: Եթե այսօր նա խոսում է, որ իրեն հանկարծակիի են բերել Ուկրաինայի որոշմամբ, ապա նա չի ասում ճշմարտությունը»: Բառոզուն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը մոտ ապագայում արդեն չի լինի գերտերություն.
«Ռուսաստանը հաջողություններ է ունեցել, սակայն այժմ նրա տեղը զբաղեցնում է Չինաստանը, նա ունի ավելի մեծ ազդեցություն, քան՝ Ռուսաստանը: Ռուսաստանի տնտեսական խնդիրները որևէ կերպ չեն կարող հանգեցնել գլոբալ ճգնաժամի:
Ռուսաստանը շատ թույլ է ինտեգրված համաշխարհային տնտեսությանն ու ֆինանսական համակարգին: Դրա համար էլ չի լինի համաշխարհային ճգնաժամ, ճգնաժամ կլինի միայն Ռուսաստանում և մասնակիորեն այն երկրներում, որոնք աջակցում են Ռուսաստանին»: