Բաժիններ՝

Ռուսաստանի տնտեսական խնդիրների պատճառը նավթի գնանկումն է, ոչ թե Օբամայի պատժամիջոցները. Մաքքեյն

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսության վրա բացասական լուրջ ազդեցություն է ունեցել նավթի համաշխարհային գնանկումը և ոչ թե ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները.

«Պատժամիջոցները գործնականում չեն ունեցել որևէ ազդեցություն, քանի դեռ չսկսվեց նավթի գնանկումը»: Մաքքեյնի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է շնորհակալ լինի Սաուդյան Արաբիային, որը թույլ է տվել, որ նավթային գներն անկում ապրեն այսչափ, ինչն էլ բացասական ուժգին ազդեցություն է ունեցել ռուսական էկոնոմիկայի վրա. «ԱՄՆ նախագահն այստեղ ընդհանրապես կապ չունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031