
Սիրիական բանակն իսրայելական անօդաչու թռչող սարք է որսացել

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայիա կառավարական բանակը գերեվարել է իսրայելական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին հայտնել է ռազմական աղբյուրը:
Զինված ուժերի ներկայացուցիչը մանրամասնել է, որ իրենք Skylark 1 ԱԹՍ-ն որսացել են Կունեյտրա նահանգի Ադար ավանի շրջանում: Այդ շրջանը հարակից է Գոլանի բարձունքներին, որն Իսրայելը գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում:
Գործակալությունը հրապարակել է իսրայելական ԱԹՍ-ի լուսանկարները, որոնք վկայում են, որ իսրայելական ԱԹՍ-ը չի վնասվել: Ընդգծվում է, որ այդ տիպի ԱԹՍ-եր արտադրում է իսրայելական Elbit ընկերությունը: ԱԹՍ-ի երկարությունը կազմում է 2 մետր, թևերի բացվածքը՝ 3.12 մետր, թռիչքի հեռավորությունը՝ 20 կիլոմետր: