
ԱՄՆ-ը կարող է ԿԺԴՀ-ին վերստին ընդգրկել ահաբեկչություն ֆինանսավորող երկրների ցանկում

ВВС News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են ահաբեկչություն ֆինանսավորող երկրների ցանկում ԿԺԴՀ-ին վերադարձնելու հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Փհենյանը վերստին կարող է հայտնվել Վաշինգտոնի «սև ցուցակում»՝ կապված հյուսիսկորեացի գործողությունների հետ, որոնք սպառնացել են ահաբեկչություն իրականացնել «Հարցազրույց» ֆիլմի ամերիկյան ցուցադրման ժամանակ: Ֆիլմն առնչվոմ է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանությանը:
ԿԺԴՀ-ի իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունն այդ սպառնալիքներին: Օբաման ցանցահենների հարձակումը որակել է որպես կիբերվանդալիզմի ակտ, սակայն ոչ պատերազմ: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ այն մեծ վնասներ է պատճառել ԱՄՆ-ին: ԱՄՆ-ն ահաբեկիչներին ֆինանսավորող երկրների թվից ԿԺԴՀ-ին հանել է 2008 թվականին: