Մանրամասներ` Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման մասին
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ում առկա է քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ առկա է քարաբեկորի (10×5 մ) ընկնելու վտանգ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
«Հրազդանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են ավտոճանապարհին թափված քարաբեկորների մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով ամբողջովին երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձնելով ոչ երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, փակելով ավտոճանապարհը (մոտ 20 մ):
Ժամը 01.41-ի դրությամբ հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի քարաբեկորներից մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի, իսկ ամբողջությամբ երթևեկելի դարձնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հատուկ տեխնիկան կմոտեցնեն առավոտյան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն