Բաժիններ՝

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձնելով ոչ երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, փակելով ավտոճանապարհը (մոտ 20 մ):

Ժամը 01.41-ի դրությամբ հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի քարաբեկորներից մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի, իսկ ամբողջությամբ երթևեկելի դարձնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հատուկ տեխնիկան կմոտեցնեն առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն     

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս