Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պատրաստ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Գարիբաշվիլին այդ մասին հայտարարել է երեկ լրագրողների հետ զրույցում.
«Մեզ մոտ առկա է սկզբունքային պատրաստվածություն, որ տեղի ունենա այդպիսի հանդիպում: Սակայն հայտնի չէ, թե երբ, ինչպես և ինչ ձևաչափով տեղի կունենա այն: Դա կախված է լավ նախապատրաստությունից ու իրավիճակի լավ վերլուծությունից: Կարծում եմ, որ սխալ է հանուն հանդիպման հանդիպում անցկացնելը, այն պետք է ուղղված լինի կոնկրետ արդյունքի»:
Հինգշաբթի Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Մոսկվայում տեսնել Վրաստանի կառավարության յուրաքանչյուր ներկայացուցչի: Ի պատասխան` Վրաստանի ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին ուրբաթ հայտարարեց, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, սակայն միայն քննարկելու համար Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների կարգավորման հարցը: