Բաժիններ՝

Բելառուսն ու Ռուսաստանը պայմանավորվել են առևտուր անել դոլարով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են Ռուսաստան մատակարարվող սննդամթերքի գները ֆիքսել դոլարով: Այս մասին երեկ հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին:

Ռուսին ընդգծել է, որ դա արվել է նրա համար, որպեսզի բելառուսական ձեռնարկությունները չկրեն վնասներ: Ռուսական կողմը պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:

Դեկտեմբերի 18-ին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Մինսկը ռուսական առևտրային ուղղությամբ մեկ տարում կորցրել է 739 միլիոն դոլար: Նույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել դոլարով ու եվրոյով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031