Բաժիններ՝

Օբաման հաստատել է հաջորդ տարվա ԱՄՆ-ի ռազմական բյուջեն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2015 թվականի ռազմական բյուջեի մասին օրենքը` ներառյալ «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության ֆինանսավորումը:

2015 թվականի ռազմական բյուջեի ծավալը կազմում է 585 միլիարդ դոլար, որից 521.3 միլիարդ դոլարը ծախսելու է Էներգետիկայի նախարարության` Միջուկային սպառազինության պահպանման ծրագրերի ու Պենտագոնի բյուջեի վրա, 63.7 միլիարդ դոլարը` Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում ռազմական գործողությունների ֆինանսավորման վրա, 5 միլիարդ դոլարը` «Իսլամական պետության» դեմ կամպանիայի վրա:

Փաստաթղթի տեքստում նաև հիշատակվում է ռուսական РД-180 հրթիռակիր շարժիչների մատակարարման վրա արգելքի մասին, որն առաջարկել է սենատոր Ջոն Մաքքեյնը, և 220 միլիոն դոլար հատկացնել ամերիկյան համարժեքի մշակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս