Հարբած տղամարդը վերելակում իջեցրել է տաբատը…

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել խուլիգանության մեջ և դատապարտվել 50 հազար դրամ տուգանքի:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղակատվական համակարգից, նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային  հարբածության վիճակում, հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով,  շենքի վերելակում ակնհայտորեն խախտել է ընդհանուր համակեցության կանոնները, որն արտահայտվել է վերելակում տաբատը իջեցնելով և մի աղջկա առնանդամը ցուցադրելով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ աղջիկը հուզված և շփոթված վիճակում դուրս է եկել վերելակից ու անմիջապես մտել է տուն՝ կատարվածի մասին հայտնելով մորը, ով, վիրավորված լինելով իր դստեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից, անձի ինքնությունը պարզելու նպատակով, անմիջապես նույն վերելակով փորձել է իջնել, սակայն 10-րդ հարկում վերելակը կանգնել է, որի դռները բացվելուց հետո նկատել է մեղադրյալին՝ նույն վիճակում:  Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն:

Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը որոշել է արագացված կարգով դատական քննություն անցկացնել:

Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալը  կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք և հանգել է հետևության, որ ամբաստանյալին մեղսագրված արարքը որակված է ճիշտ, ուստի նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

 

Տեսանյութեր

Լրահոս