Բաժիններ՝

Ռուսաստանում սառնարանը սկսում է հաղթել հեռուստացույցին. Sueddeutsche Zeitung

Դեկտեմբերի 18-ին գերմանական Sueddeutsche Zeitung թերթում հրապարակվել է Յուլիան Հանսի «Սառնարանը հաղթում է հեռուստացույցին» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարված Ռուսաստանում ներկայումս տիրող ֆինանսա-տնտեսական իրավիճակին.

«Ռուսաստանում մթերքի ու ներկրվող ապրանքների կտրուկ աճի ֆոնին մարդիկ սկսում են տարբերություններ նկատել իրականության ու Կրեմլի մատուցած պաշտոնական քարոզչության միջև: Երկրում դատարկ սառնարանը սկսում է հաղթել հեռուստացույցին:

Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, դեռ մնում է դրության տերը: Ռուբլու փոխարժեքի անկման մասին «աղետալի հաղորդագրությունից» ընդամենը երկու օր անց Ռուսաստանի նախագահին հաջողվեց դիմակայել լրագրողների առջև ունեցած 3.5 ժամանոց ելույթում:

Սակայն սխալ կլիներ պնդելը, որ Պուտինն իսկապես տվել է պատասխաններ, քանի որ իրականում առանցքային հարցերը նա թողել է անպատասխան և մշտապես կատակել է, հակադարձել, խոսել է պատմության ու արջերի մասին: Իսկ վերստին հարց տալն իր հերթին հնարավոր չի եղել:

Associated Press լրատվական գործակալության անցկացրած հարցումը վկայել է, որ ռուսաստանցիների 80 տոկոսը ցայժմ աջակցում է Պուտինին: Սակայն երկրում ապրելը դարձել է զգալիորեն դժվար, և գնալով ավելի ակնհայտ է դառնում քարոզչության ու իրականության միջև տարբերությունը: Շուկան այդ տարբերությունը նկատել է Ռուսաստանի քաղաքացիներից ավելի վաղ: Դա էլ հանգեցրել է կապիտալի արտահոսքի:

Պուտինի մամլո ասուլիսը վկայեց, որ նա չունի ռազմավարություն, թե ինչպես երկիրը դուրս բերի ներկայիս ճգնաժամից: Ավելին, տնտեսությունը նրա համար երկրորդական է, քանի որ հայրենասիրական պաթոսն ու ռուսական արջի մասին խոսակցությունները ցայժմ աշխատում են և ռուսաստանցիներին հարկադրում են վստահել նախագահին:

Այդ պատճառով էլ կան բոլոր հիմքերը` կարծելու համար, որ Պուտինն իր պաշտոնում կմնա դեռ մի քանի տարի էլ: Սակայն տնտեսության դիվերսիֆիկացումը, որի մասին նա արտահայտվել է, չի լինելու նույն կերպ, ինչպես որ չեղավ 2000-ական լեցուն թվականներին: Եթե նավթի գինն ինչ-որ ժամանակ ամեն դեպքում աճի, ապա Պուտինը կվերապրի ամենասարսափելին:

Դրա հետ մեկտեղ սկսում է փլուզվել «գերտերության» մասին հեքիաթը: Իսկ դոլարի ու եվրոյի փոխարժեքը ռուսաստանցիներին հիշեցնում են տհաճ իրականության մասին: Սննդամթերքի գնաճը հեռուստաէկրանի լավատեսական պատկերը դարձնում է ոչ ճշմարտանման: Մարդիկ աստիճանաբար գիտակցում են, թե որքանով է լուրջ ներկայիս իրավիճակը:

Բրիտանական Economist պարբերականը տվյալ երևույթը որակել է որպես «Հեռուստացույցի հանդեպ սառնարանի հաղթանակ»: Ներկայիս իրավիճակը գնալով ավելի ռիսկային է դառնում Պուտինի համար, ինչի համար էլ անկարելի է բացառել այն հնարավորությունը, որ ռեժիմը կխստացնի քննադատների դեմ բռնություննները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս