
Չինաստանը բողոք է հղել ԱՄՆ-ին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինը վճռականորեն բողոքում է Թայվանին զենք ու ռազմական սարքավորումներ վաճառելու դեմ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից օրինագծի ստորագրելը, որն առնչվում է Թայվանին Perry տիպի հրթիռակիր ֆրեգատներ վաճառելուն.
«(ամերիկյան կողմի) Որոշումը լրջորեն խախտում է 3 չին-ամերիկյան կոմյունիկեներ և մասնավորապես (1982 թվականի) օգոստոսի 17-ի կոմյունիկեով ստանձնած պարտավորությունները: Չինաստանը դեմ է Թայվանին զենք վաճառելուն: Չինաստանի դիրքորոշումը հստակ, պարզ ու հետևողական է:
Մենք բողոքի պաշտոնական նոտաներ ենք հղել Պեկինում ու Վաշինգտոնում ԱՄՆ-ի ներկայացուցիչներին ու մեզ իրավունք ենք վերապահում հետագա գործողությունների համար»: