«Հազարամյակի մարտահրավերներ»-ը Հայաստանին ծրագրային առաջարկ ներկայացնելու հրավեր չի ուղարկել. Ջոն Հեֆերն. 1in.am
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհուրդը Հայաստանին չի հրավիրել ծրագրային առաջարկ ներկայացնելու: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, թե մերժվել է «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին ուղղված՝ ֆինանսավորում ստանալու հայաստանյան հայտը, պատասխանեց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա նշեց, որ «Հազարամյակի մարտահրավեր» հաշիվ հիմնադրամի միջոցները ստանալու մեծ մրցակցություն կա, ավելին՝ դա բազմաքայլ գործընթաց է ենթադրում:
«Առաջին քայլն այն է, երբ երկրների ցուցանիշներն են սկսում դիտարկվել, եթե այդ գնահատման ցուցանիշներով երկիրը չի համապատասխանում չափանիշներին, ապա արդեն նույնիսկ ծրագիր չի կարող ներկայացնել: Մի քանի տարի առաջ Հայաստանի ցուցանիշները չէին համապատասխանում, և Հայաստանը չէր կարող ծրագիր ներկայացնել: Բայց վերջին տարիներին այդ ցուցանիշները համապատասխանել են, սակայն շատ մոտ, շեմին շատ մոտ է եղել հակակոռուպցիոն ցուցանիշի մասով, պարզապես մեկ մազով է անցել Հայաստանն այդ ցուցանիշը: Ի՞նչ է դա նշանակում: Երբ համեմատում ես մյուս երկրների հետ՝ 23 այլ երկրներ, որոնք նույնպես համապատասխանել են չափանիշներին, այն երկրների թիվը, որոնց հրավիրում են ծրագիր ներկայացնել ու բանակցել, քիչ է՝ 2-3 երկիր: Այսինքն՝ 23 երկիր ցուցանիշներով համապաստախանում է, սակայն ծրագրային առաջարկ, հրավեր ստանում է 2-3 երկիր: Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներից» նման առաջարկ չի ստացել այս տարի: «Հազարամյակի մարտահրավերներ»,- կորպորացիայի խորհուրդը Հայաստանին չի հրավիրել ծրագրային առաջարկ ներկայացնելու»,- պարզաբանել է Ջոն Հեֆերնը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: