Բաժիններ՝

Պեսկովը հաստատել է, որ Կիմ Չեն Ինը հրավիրվել է Մոսկվա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին. «Այո՛, այդպիսի հրավեր ուղարկվել է»:

Կիմ Չեն Ինի կողմից Մոսկվա ժամանելը կլինի ԿԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնում նրա առաջին արտասահմանյան այցը: Դեռ հայտնի չէ, թե նա ինչ եղանակով կնախընտրի ժամանել Մոսկվա: Նրա հայր Կիմ Չեն Իրը նախապատվությունը տվել է զրահապատ հատուկ գնացքին, որով երեք անգամ այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք:

Սրանից առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Կիմ Չեն Ինը կարող է 2015 թվականի մայիսին ժամանել Մոսկվա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031