Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանին շնորհվել է ազնվագույն մարզիկի անդրանիկ կոչումը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն «Ազնվագույն մարզիկ» անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար:

Ինչպես տեղեկացնում է armsport.am կայքը, ըստ «armnoc.am»-ի՝ պահանջներն են բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը` բացասական արդյունքով /մաքուր վիճակ/, ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը,դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն:

Հայաստանում 2014 թ. սահմանված է երկու մրցանակ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատկացված դրամաշնորհով ՀԱՕԿ –ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը :

ՀԱՕԿ –ի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս