400 շինարար գործազուրկ կդառնա՞

2015թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ներդրումները նվազել են շուրջ 2.5 մլրդ դրամով։ Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հաշվարկների՝ դրա արդյունքում շուրջ 400 շինարար գործազուրկ կմնա։

Ի՞նչ է նախատեսում կառավարությունն այս ուղղությամբ հարցին ի պատասխան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ «կառավարությունը դա գիտակցում է եւ միջոցներ կձեռնարկի լրացուցիչ գումարներ հայթայթել՝ թե բարերարների, թե ներդրողների միջոցով»։

Մի քանի ծրագրեր կան, որոնց մասին նախարարը, նախընտրեց առայժմ չբարձրաձայնել, բայց միաժամանակ տեղեկացրեց, որ բարերարներից մեկը շուրջ 30 մլն դրամի ներդրում է ցանկանում կատարել, իսկ թե երբ կսկսվի ծրագիրը՝ դեռեւս պարզ չէ. նախարարը երկու ժամկետ է նշում՝ փետրվար եւ օգոստոս։ Բայց որ կապիտալ ներդրումների մասով նվազած գումարները եւ ավելին եւս կուղղվի այդ ոլորտին, դրանում Սպարտակ Թեւոսյանը համոզված է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031