Բաժիններ՝

ԵՄ-ը ցանկանում է անվտանգության հարցերի շուրջ համագործակցել ՌԴ-ի հետ. Մերկել

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է մի շարք հարցերի, այդ թվում նաև անվտանգության հարցերի շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ.

«Եվրոպան ցանկանում է (Ռուսաստանի հետ) համատեղ պատասխանել համաշխարհային մարտահրավերներին: Մենք միայնակ չենք կարող ընթանալ այդ ճանապարհով: Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցվի Ռուսաստանի հետ համատեղ և ոչ թե նրա դեմ:

Ռուսաստանի հետ անհրաժեշտ է երկխոսել: Իսկ քանի դեռ ԵՄ-ին չի հաջողվել համաձայնության գալ Մոսկվայի հետ, պատժամիջոցները կմնան ուժի մեջ: Պատժամիջոցները չեն եղել ինքնանպատակ ու այդպիսին չեն ներկայումս»:

Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին՝ Մերկելը հայտարարել է, որ այն պետք է կարգավորել դիվանագիտական մեթոդներով, և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական մեթոդներով:

Մերկելի խոսքերով՝ ԵՄ-ը շարունակելու է քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և իր կողմից սպասում է Կիևի քայլերին՝ ուղղված տնտեսության արդիականացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս