Նավասարդյանը ջեպը տռզած էթում ա, 5 օր ա՝ մի լումա չենք տանում տուն. վարորդներ. news.am
news.am-ը գրում է. Գազի, ինչպես նաեւ առաջին անհարժեշտության սննդամթերքի վերջին օրերի կտրուկ թանկացումը տեղի է ունենում երկրում տիրող ամենաթողության պատճառով։ Վերջին օրերին ստեղծված իրավիճակն այսպես գնահատեցին գազի գնի բարձրացման դեմ բողոքող՝ երթուղայինների վարորդները, որոնք այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վաղ առավոտից փակել էին Նոր Նորքի Գայի պողոտան՝ «Գազելները» կանգնեցնելով փողոցում։ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ զրույցը, որի ընթացքում վերջինը փորձել էր վարորդներին համոզել բացել ճանապարհը, բարկացրել էր վարորդներին։
«Հենրիկ Նավասարդյանը ջեպերը տռզած էթում ա տուն, էս հարիֆներս 5 օր ա մի լումա փող չենք տանում տուն: Սաղ իրանք խնամի, փեսա աներձագ, մեկը մեկի հետ եսիմ ինչ, իսկ մենք՝ հարիֆներս՝ էշի պես աշխատում ենք՝ 20 տոկոսը վայելում: Հորդորում են, որ գիծ դուրս գանք, չենք գա, թող իրանք պաշտոնազուրկ լինեն: Եթե մենք հայ չգտանք, որին կբերենք կդնենք կառավարության գլուխ, կպահանջենք որ արտերկրից կամ Ռուսաստանի հայերից, որ գանք մեր գլխին ձեռ դնեն, մենք կարանանք ընտանիք պահենք»,- բարկացած ասաց բողոքող վարորդներից մեկը:
Վարորդները վստահ են, որ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նույնպես գործարարների կամայականության հետեւանք է։
«Զգում են, որ դոլարը թանկացավ, ու միանգամից էստեղի խանութների, սիթիների շեֆերը, էն ապրանքը, որը բերել են երեք ամիս առաջ, տուտ ժե հագցնում են 200 տոկոս, բայց ունե՞նք կառավարություն, որ գա էդ «Սիթիի» շեֆին ասի, որ փաստաթղթերով ցույց տա, թե էս ապրանքը ե՞րբ է ներկրել: Հիմա ինչի՞ միանգամից թանկացրին»,- ասաց երթուղայինի վարորդը՝ նշելով, որ այսօր նրանցից ոչ մեկը գործի դուրս չի գալու:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: