Բաժիններ՝

Լուկաշենկոն հանձնարարել է Ռուսաստանի հետ առևտուր անել դոլարով կամ եվրոյով

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունից պահանջել է Ռուսաստանի հետ հաշիվները վարել արտարժույթով՝ դոլարով կամ եվրոյով: Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է այսօր՝ տնտեսական հարցերով խորհրդաժովի ժամանակ.

«Վերջին շրջանում ես գնալով ավելի հաճախ եմ լսում, որ ռուսական ռուբլու փոխարժեքն ընկել է, իսկ այնտեղ է մեր արտահանման 40 տոկոսը, և մենք կրում ենք կորուստներ: Բայց ինչ անես, եթե այսօր այդպիսին է մեր գործընկերը և իրավիճակն է այդպիսին Ռուսաստանում ու Ուկրաինայում, որը նույնպես մեր գործընկերն է: Սակայն անելանելի իրավիճակ գոյություն չունի:

Եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան ենք կորցնում, ապա անհրաժեշտ է այն փնտրել մեկ այլ տեղում: Կառավարությանը հանձնարարվել է առևտուր անել ոչ թե ռուսական ռուբլով, այլ՝ դոլարով: Օրինակ, էլեկտրաէներգիայի համար մենք վճարում ենք ոչ թե ռուբլով, այլ՝ դոլարով: Մենք պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է ապրենք ու աշխատենք և ոչ թե բողոքենք, ուրիշ ոչ մի բան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս