Բաժիններ՝

Անթույլատրելի է Ռուսաստանի կողմից Ղրիմում միջուկային զենք տեղակայելը. Նուլանդ

Ամերիկյան The Washington Free Beacon պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ անթույլատրելի է Ռուսաստանի կողմից Ղրիմում միջուկային զենք տեղակայելը: Նուլանդը զգուշացրել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից այդ քայլի հետևանքների մասին, եթե Կրեմլը չլսի իրենց.

«Ղրիմը պատկանում է Ուկրաինային: Այդ տարածաշրջանի հետագա ռազմականացման յուրաքանչյուր փորձ կլինի չափազանց վտանգավոր և անպատասխան չի մնա մեր կողմից: Այդ քայլը կարող է չափազանց վտանգավոր լինել Ռուսաստանի համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք տեղակայել Ղրիմում՝ ընդգծելով, որ դա համապատասխանում է միջազգային իրավունքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031