Բաժիններ՝

Լարիի փոխարժեքը կախված է տարածաշրջանի իրադարձություններից. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են ազգային արժույթ լարիի փոխարժեքի հետ կապված իրավիճակը.

«Մենք վերահսկում ենք լարիի փոխարժեքի հետ կապված իրավիճակը: Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը տվյալ հարցի շուրջ մշտական շփման մեջ է Ազգային բանկի նախագահի հետ: Վրաստանում առկա է լողացող փոխարժեք, ինչը կախված է տարածաշրջանի իրադարձություններից»:

Դոլարի հանդեպ լարիի փոխարժեքը սկսել է ակտիվորեն նվազել ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից: Ներկա դրությամբ մեկ դոլարն արժե 1.9 լարի: Վրացական ընդդիմությունը քանիցս հայտարարել է, որ լարիի փոխարժեքի անկման պատճառը Վրաստանի իշխանությունների տնտեսական սխալ քաղաքականությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031