Բաժիններ՝

Ադրբեջանի կառավարությանը ներկայացվել է պաշտպանական արդյունաբերության զարգացման պլանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն Ադրբեջանի կառավարությանը ներկայացրել է երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման պլանը:

Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել նոր արտադրամասեր ու գնել արտադրական տեխնոլոգիաներ: Ջամալովը հայտարարել է, որ 2007-2014 թվականներին ստեղծվել է ավելի քան 50 նոր արտադրամաս, իսկ արտադրության ծավալն այդ տարիներին աճել է 2.4 անգամ.

«Նախարարության ձեռնարկություններն արտադրել ու պատվիրատուներին հանձնել են ականանետեր, գնդացիրներ, ինքնաձիգներ, «Աերոսթար» անաօդաչու թռչող սարքեր և պաշտպանական այլ արտադրանք»:

Ջամալովը հավելել է, որ 2014 թվականին Ադրբեջանին հաջողվել է նվազեցնել զինամթերքի արտադրման հարցում առկա արտաքին կախավածությունը, զանգվածային արտադրության համար պատրաստ է 30 միլիմետր տրամաչափի АГС-30 ավտոմատ ռմբաձիգների մարտական համալիրը, իրականացվել են դիպուկահար հրացանների գործարանային փորձարկումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031