Բաժիններ՝

Ուկրաինայում չդադարող արյունահեղությունն ուսուցողական դաս է ինքնիշխան յուրաքանչյուր երկրի համար. Լուկաշենկո

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի (president.gov.by) փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Ուկրաինայում չդադարող արյունահեղությունն ուսուցողական դաս է ինքնիշխան յուրաքանչյուր երկրի համար.

«Ներքաղաքական հակասությունները, կոռուպցիան ու իշխանության ընդլայնումը, պետության անվտանգության ապահովման համակարգի թուլությունը հանգեցրին «Մայդանին» ու քաղաքացիական պատերազմին՝ հազարավոր զոհերի, տնտեսական քաոսի: Երկիրը բաժանված է մասերի, տառապում են անմեղ մարդիկ:

Միևնույն ժամանակ այնտեղ կուտակվում է ատելության ու «գունավոր հեղափոխության» արտահանման պոտենցիալ: Մենք չենք կարող անտարբեր գտնվել այդ հակամարտության հանդեպ: Այդ հարցում մեր դիրքորոշման մասին բարձրաձայնվել է հստակ: Դեռ անհրաժեշտ չէ փոխել մեր դիրքորոշումը, ժամանակն ապացուցեց մեր քայլերի ճշմարտացիությունը:

Պակաս մտահոգիչ չէ Բելառուսի արևմտյան սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի ընդլայնումը: ՆԱՏՕ-ի ուժերի նախապատրաստման միջոցառումների քանակական աճը, հետախուզական գործունեության ուժգնացումը, Լեհաստանի ու Բալթյան երկրների տարածքում ռազմական օբյեկտների ծավալումը թույլ են տալիս եզրակացնել, որ Արևմուտքը նպատակամղված շարունակում է շեշտը դնել ռազմական ուժի վրա՝ ապահովելու համար իր աշխարհաքաղաքական շահերը»:

Լուկաշենկոն հավելել է, որ այդ ամենը վկայում է այն մասին, որ Բելառուսը պետք է զարգացնի ու ամրապնդի իր պաշտպանունակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս