
Amnesty International-ը Խադիջա Իսմայլովային ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանում կալանավորված լրագրող Խադիջա Իսմայլովային ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորել են քաղաքական դրդապատճառներով:
Amnesty International-ը բոլոր քաղաքացիներին կոչ է արել դիմումներ հղել Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ու անխոս ազատ արձակել Իսմայլովային:
Կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից վերստին պահանջել է ապահովել խոսքի ազատություն՝ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան և քննադատել է Բաքվին՝ փաստաբան Խալիդ Բագիրովին Իսմայլովային պաշտպանելու գործընթացից հեռացնելու համար:
Amnesty International-ի տվյալներով՝ Ադրբեջանում հաշվվում է 23 «խղճի բանտարկյալ»: