Ֆրանսիայի ԱԳՆ-ին մտահոգել է Ադրբեջանում Խադիջա Իսմայլովային կալանավորելը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել դեկտեմբերի 5-ին Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանավորման կապակցությամբ, որին մեղադրում են ինքնասպանության դրդելու մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ ընթացիկ տարվա մայիսին Բաքու կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Խադիջա Իսմայլովայի հետ:
Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիան Ադրբեջանի կառավարական մարմիններին կոչ է անում պահպանել ԵԱՀԿ-ի ու ԵԽի առջև ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև ազատ մամուլի, արդարադատության անկախ համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ուշադիր հետևելու է Իսմայլովայի շուրջ իրավիճակի զարգացմանը: