
Մերկելը չի ակնկալում, որ ԵՄ-ի առաջիկա գագաթաժողովում կընդլայնվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ակնկալում, որ հակառուսական պատժամիջոցները կընդլայնվեն ԵՄ-ի առաջիկա գագաթաժողովում, որը Բրյուսելում անցկացվելու է դեկտեմբերի 18-19-ին:
Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, որում նախատեսվում էր ընդունել Ղրիմի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը: Սակայն ավելի ուշ ԵՄ-ի անդամ երկրները որոշել են դա անել շաբաթվա ընթացքում: