
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ռուբլին փրկելու համար դեկտեմբերին ծախսել է 6 միլիարդ դոլար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի սկզբից Ռուսաստանի Կենտրոնական բանկը ռուբլու փոխարժեքի կայունացման համար ներդրել է մոտ 318 միլիարդ ռուբլի (մոտ 6 միլիարդ դոլար): Այս մասին նշված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կայքում:
Մասնավորաապես, դեկտեմբերի 1-ին Կենտրոնական բանկն արժույթի շուկայում վաճառել է 700 միլիոն դոլար, դեկտեմբերի 3-ին՝ 1.9 միլիարդ դոլար, դեկտեմբերի 5-ին՝ 3 միլիարդ դոլար, իսկ դեկտեմբերի 11-ին՝ 478 միլիոն դոլար: Ստացվում է, որ Կենտրոնական բանկը դեկտեմբերին ստիպված է եղել միջամտել գրեթե ամեն օր:
Հոկտեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը 27 միլիարդ դոլար է ծախսել ռուբլու փրկության համար: Ռուսաստանի Կենտրոնական բանկն ավելի շատ արժույթ վաճառել է միայն 2008 թվականի ճգնաժամային տարում: