Եվրախորհրդարանը դեկտեմբերի 18-ին կվավերացնի ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որում քննարկումներ են ծավալվելու Վրաստանի շուրջ, իսկ դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանում քվեարկություն կանցկացվի ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցի շուրջ:

Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Դավիթ Կերեսելիձեն: Նրա խոսքերով՝ Եվրախորհրդարանը Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ մեկտեղ բանաձև կընդունի Վրաստանի վերաբերյալ:

Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ներկա դրությամբ ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է 10 երկիր. Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Սլովակիա, Էստոնիա, Հունգարիա, Շվեդիա, Խորվաթիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031