![](/banners/BeFunky-design.jpg)
TANAP գազատարն էներգետիկ «Մետաքսի ճանապարհն» է. Դավութօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/Ahmet_Davutoglu_120513.jpg)
Mersinhaberler թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կյանքի կոչվող «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) նախագիծը, հանդիսանում է էներգետիկ «Մետաքսի մեծ ճանապարհ»:
Դավութօղլուի խոսքերով՝ TANAP գազատարը տարածաշրջանի ամենահաջող նախագծերից մեկն է: Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են տնտեսական մասշտաբային նախագծեր, որոնցից մեկն էլ TANAP-ն է:
TANAP գազատարը պլանավորված է շահագործման հանձնել 2018 թվականին: Նախագծի արժեքը գնահատվում է 10-11 միլիարդ խորանարդ մետր: Սկզբնական շրջանում նրա տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր: Այժմ ԵՄ-ը ցանկանում է, որ այդ ցուցանիշը հասցվի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի: