Բաժիններ՝

Զինյալները Սիրիայի հյուսիս-արևմուտքում գրավել են կառավարական զորքերի ռազմաբազան

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսլամական խմբավորումների զինյալները Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի նահանգում գրավել են կառավարական զորքերի բազան: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պահպանման դիտարկման սիրիական կենտրոնը (OSDH):

Վերջինիս հաղորդմամբ՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը «Ջունդ ալ-Աքսա» խմբավորման աջակցությամբ իր վերահսկողության տակ է առել Վադի ադ-Դեյֆ շրջանի ռազմաբազան, որի գրոհը մեկնարկել էր երեկ առավոտյան:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիական հակամարտության ժամանակ զոհվել է ավելի քան 200.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031