Մեծ Բրիտանիայում մեկնարկել է մուսուլմանական տիկնիկի վաճառքը
The Lancashire Telegraph-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում մեկնարկել է մուսուլմանական տիկնիկի վաճառքը: Հանուն կրոնական նորմերի պահպանման՝ նոր խաղալիքը չունի դեմք, իսկ նրա գլուխը ծածկված է հիջաբով (մահմեդական գլխաշոր): Տիկնիկի գինը կազմում է 25 ֆունտ-սթեռլինգ (մոտ 40 դոլար):
Տիկնիկի հեղինակը մուսուլմանական դպրոցի նախկին ուսուցչուհի Ռիդվանան է, որի ազգանունը չի հրապարակվում: Նա հայտարարել է, որ խաղալիքի ստեղծման գաղափարը հղացել է այն ժամանակ, երբ մի շարք ծնողներ մտահոգություն են հայտնել վառ դեմքերով տիկնիկների կապակցությամբ: Նա ընդգծել է, որ ներկայումս գոյություն ունեն շատ քիչ թվով մուսուլմանական խաղալիքներ:
Հետագայում Ռիդվանան պլանավորում է գրել երեխաների հոգևոր դաստիարակության մասին գրքեր: Ընդգծվում է, որ Չինաստանում Մեծ Բրիտանիայի շուկայի համար արտադրվող տիկնիկն ամբողջովին համապատասխանում է շարիաթի նորմերին: