Բրյուսելն ակնարկել է, որ լրագրողների ձերբակալությունները կարող են ազդել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին ու ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են կիրակի Թուրքիայում իրականացված լրագրողների ձերբակալությունները:

Հայտարարությունում ընդգծվել է, որ Թուրքիայում լրագրողների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալություններն այսօր համատեղելի չեն ԶԼՄ-ներում խոսքի ազատության հետ, որը հանդիսանում է ժողովրդավարության հիմնական սկզբունքը. «ԵՄ-ը հուսով է, որ կիրականացվի անկախ ու թափանցիկ հետաքննություն: Այդ գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին, որոնց մաս է ցանկանում կազմել Թուրքիան»:

Մողերինին ու Հահնը նշել են, որ իրենց մտահոգությունը հայտնելու են Եվրոպայի Խորհրդին, ուր վաղը տեղի է ունենալու քննարկում ԵՄ-ի ընդլայնման շուրջ, ինչին հավակնում է նաև Թուրքիան. «Մենք հիշեցնում ենք, որ թեկնածու երկրին ընդունելու ուղղությամբ հետագա յուրաքանչյուր քայլը կախված է օրենքի ու հիմնարար իրավունքների ամբողջական պահպանումից»:

Թուրքական ոստիկանությունը երեկ ձերբակալել է 27 մարդու, որոնց թվում են հայտնվել նաև Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, Samanyolu հեռուստաալիքի ղեկավար Հիդայեթ Քարաջան, հեռուստաալիքի պրոդյուսերները և այլք: Ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, կեղծիքների ու զրպարտելու» մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031