Բաժիններ՝

Մարգվելաշվիլին ընդունել է ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի հրաժարականը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բավարարել է ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Լևան Դոլիձեի հրաժարականը: Ենթադրվում է, որ Դոլիձեն զբաղեցրած պաշտոնը կլքի հունվարի 26-ին: Դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան:

Լևան Դոլիձեն պատգամավոր Վիկտոր Դոլիձեի եղբայրն է, ով իր հերթին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկն է, որը նոյեմբերին լքեց իշխող դաշինքը՝ կապված վարչապետի կողմից պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031