Բաժիններ՝

Չինաստանն ու Ղազախստանը որոշել են հաշիվները վարել ազգային արժույթներով

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը և Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը երեկ բանակցություններ են վարել Աստանայում, որոնց արդյունքներով ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Մասնավորապես, բանակցությունների արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել Ղազախստանի Ազգային բանկի ու Չինաստանի Ժողովրդական բանկի միջև, ինչն առնչվում է փոխադարձ հաշիվներն ազգային արժույթնրով վարելուն: Բացի այդ, կողմերը ստորագրել են միջկառավարական փաստաթղթեր:

Երեկ Աստանայում Ղազախստանի ու Չինաստանի կառավարությունների ղեկավարների բանակցությունների արդյունքներով երկկողմ հարաբերությունների ընդհանուր արժեքը կազմում է 14 միլիարդ դոլար: Լի Կեցյանը հայտարարել է, որ այս այցը թերևս ամենաարդյունավետ այցերից մեկն էր վերջին շրջանում, երբ նա այցելել է հարևան մի շարք երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս