Բաժիններ՝

ԵՄ-ը ցանկանում է, որ մեծացվի TANAP գազատարի տարեկան թողունակությունը

Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ-ը ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման դադարեցումից հետո ցանկանում է մեծացնել TANAP գազատարի թողունակությունը մեծացնել մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի: Այդ գազատարով Եվրոպային մատակարարվելու է ադրբեջանական գազը:

Համապատասխան պայմանավորվածությունը նախորդ շաբաթ ձեռք է բերվել ԵՄ-ի էներգետիկ հարցերով նոր հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Շեֆչովիչը հայտարարել է, որ կան տեխնիկական նախադրյալներ՝ գազատարի թողունակությունը մեծացնելու համար: Նրա խոսքերով՝ բանակցային բոլոր կողմերը համակարծիք են գտնվել, որ գազատարի կառուցումն ավարտվելու է մինչև 2019 թվականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սկզբնական շրջանում TANAP գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար: Հետագայում պլանավորված է գազատարի տարեկան թողունակությունը հասցնել մինչև 31 միլիարդ խորանարդ մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031