Բաժիններ՝

Իսլամականները Սիդնեյի կենտրոնում սրճարան են գրավել

The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ զինված անձինք գրավել են Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանը՝ պատանդ վերցնելով մի քանի տասնյակ մարդու: Նրանք սպառնում են պայթեցնել շինությունը, եթե իրենց հետ չկապնվի Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը:

Էբոթն արդեն իսկ գումարել է ազգային անվտանգության հանձնաժողովի նիստ: Էբոթը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ բոլոր ավստրալացիները պետք է վստահ լինեն, որ երկրի իրավապահ մարմիններն ու ուժային կառույցներն ադեկվատ ու պրոֆեսիոնալ ձևով կարձագանքեն տեղի ունեցածին:

Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: Մի շարք տվյալներով՝ սրճարանում գտնվում է 13 պատանդ: Միևնույն ժամանակ սրճարանի ներկայացուցիչը չի բացառել, որ նրանց թիվը կարող է հասնել 50-ի: Պատանդներն իրենց ձեռքերում պահում են արաբերեն գրություններով դրոշ: Փորձագետների խոսքերով՝ այդ դրոշը չի պատկանում «Իսլամական պետությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031